20:28 , 30 դեկտեմբեր, 2021Տարեվերջին բեռնափոխադրումների հետ կապված անորոշություններ ու խնդիրներ կան, ինչի հետևանքով արտերկրից օնլայն գնում կատարող քաղաքացիները տարեվերջին մտահոգության առիթ ունեին:
Պարզվեց դա կապված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում չվերթների կրճատման հետ:
Խնդրին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով զրուցեցինք օնլյան գնումներով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Մեզ հետ զրույցում ոլորտի առաջատար ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը խոսեց խնդրի բոլոր մանրամասների մասին:
Վրաստան-Հայաստան ուղղությամբ կատարվող բեռնափոխադրող չվերթների քանակը նվազել է՝ հասնելով շաբաթական մեկի և տրանզիտային երկրի օդանավակայանում նախապես արված ամրագրումները չեղարկվել են:
Գլոբբինգի բեռների Նոյեմբեր-Դեկտեմբեր ամիսների համար նախնական ամրագրումներն արվել են դեռ Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսներին, երբ արդեն հաշվի առնված էին ստատիստիկ քանակները բեռների քաշի և քանակի աճի վերաբերյալ։ ԱՄՆ-ից բոլոր բեռները ուղարկվել են տրանզիտային երկրի օդանավակայան՝ Լյուքսեմբուրգ, պահպանելով թռիչքների նախնական ակնկալվող օրերը, սակայն կորոնավիրուսային հիվանդության վատթարացման հետ կապված Լյուքսեմբուրգում առաջացել է բեռների մեծ կուտակում և ծանրաբեռնվածություն:
Պատճառն այն է, որ բեռնատար ինքնաթիռներ սպասարկող Cargolux (որը միակն է որ սպասարկում է նման ծավալներ և չի թռչում Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքով) ավիաընկերության օդանավերում հատկացված տարածքում առաջնահերթություն էր տրվում դեղամիջոցների և բժշկական սարքավորումների տեղափոխմանը։
Արդյունքում տրանզիտային երկրի օդանավակայանում չվերթի հերթում են հայտնվել վրացական և հայկական անխտիր բոլոր ընկերությունների բեռները։
Ընկերությունը փորձել է գտնել այլ ուղիներ։ Ամբողջ դեկտեմբերի երկրորդ կեսին գտնվել են 24/7 բանակցությունների մեջ՝ փորձելով իրենց հաճախորդների և ամբողջ ոլորտի համար առաջնահերթություն ստանալ: Տրանզիտային երկրի օդանավակայանից բեռները Հայաստան ուղարկելու համար բանակցել են չարթերային թռիչքներ կազմակերպող ավիաուղիների և պետական բոլոր կառույցների հետ, սակայն միջազգային ծանրաբեռնվածության արդյունքում անգամ ուղևորներ փոխադրող ազատ օդանավերը եղել են անկանոն և առանց որևէ երաշխիքի։
Տարվա ընթացքում առանձնապես չանհանգստացնող փաստը տարեվերջում հանգեցրել է լոգիստիկ խնդիրների, քանի որ խնդրի մասին հայտնի է դարձել միայն տրանզիտային երկրի օդանավակայան բեռների տեղափոխությունից հետո։
Արդյունքում բեռների գրեթե 85% հնարավոր է եղել դուրս բերել և տեղափոխել Հայաստան, ինչը գրեթե անհնարին էր՝ հաշվի առնելով փակուղային իրավիճակը։
Բայց կա նաև ավելի ուրախալի լուր․ Ամանորից հետո բեռները կսկսեն ժամանել բնականոն կերպով և իրենց բանակցությունների և բողոքների արդյունքում մեծ հավանականությամբ չվերթների քանակը կվերականգնվի: