Երեկ վերադարձած հինգ գերիներից մեկը ձերբակալվել է


15:30 , 30 դեկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Երեկ հայրենադարձված հինգ զինծառայողներից մեկը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։ Լուրը Tert.am-ին հաստատեց ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Ա. Խ.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ