Կապիտուլյանտը ո՛չ դաշնակիցներ ունի, ո՛չ էլ թիմակիցներ, բոլորիդ ծախելու է, Երևանի օրինակը թող ձեզ դաս լինի


15:20 , 17 դեկտեմբեր, 2021

Կապիտուլյանտի ղեկավարած թիմը ցանկանում է հաստատել ավտորիտար ռեժիմ։ Բոլորս հիշում ենք, որ ընտրություններից հետո կապիտուլյանտը և իր որոշ մանկլավիկներ փորձում էին սա ներկայացնել որպես ժողովրդավարության հաղթանակ։ Այս մասին Բարձրագույն դատական խորհրդի դիմաց կազմակերպված հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Պարտություն գրանցելուց հետո իրենք ամենաստոր միջոցներով  դիմում են ռեպրեսիաների` ժողովրդի կողմից ընտրված թեկնածուներին նկատմամբ։ Նախ՝ փոխեցին ՏԻՄ-ի հետ կապված օրենսդրությունը, որից հետո կատարեցին խոշորացում, որը բացառապես քաղաքական գործընթաց էր։ Եղել են համայնքներ, որտեղ 150 ընտրող ունեցող գյուղ է ավելացվել, ինչ է թե հավելյալ ընտրող ավելացվի, հիմա էլ փոխում են օրենք, որով կարողանան անազատության մեջ գտնվող ՏԻՄ առաջնորդների փոխարեն նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, սա մի բռնապետի իշխանություն է»,- ասաց նա։

Հայկ Մամիջանյանն ընդգծեց, որ եկել են ԲԴԽ ցույց տալու, որ թույլ չեն տալու նման գործընթացներ իրականացնել։ «Այն մարդիկ, որոնք շարունակում են մնալ կապիտուլյանտի կողքին, թող Երևանի օրինակը իրենց համար դաս լինի, ինքը ո՛չ դաշնակիցներ ունի, ո՛չ էլ թիմակիցներ, բոլորիդ ծախելու է»,– ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ ԲԴԽ-ի մոտ տեղի է ունենալու հանրահավաք, ապա երթով շարժվելու են դեպի Դատախազության շենք՝ իրենց պահանջները ներկայացնելու։

«Այս իշխանություններին ոչինչ էլ չի հաջողվելու, նրանք անցել են բոլոր կարմիր գծերը և երանի են տալու ընտրություններով գնալուն»,- հավելեց պատգամավորը։