Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի


15:57 , 15 դեկտեմբեր, 2021
ՀՀ ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի: Ինչպես տեղեկացնում է ԱԺ կայքը, նիստը կգումարվի ժամը 12:00-ին:

Արտահերթ նիստում կքննարկվեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք օրենքների նախագծեր: