Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ. հարցաքննվել է վկայի կարգավիճակով


15:55 , 15 դեկտեմբեր, 2021

News.am-ը գրում է.

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննվելու։ Այս մասին տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

Նա նշեց, որ Վանեցյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

«Պարոն Վանեցյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում՝ անձամբ իրեն չվերաբերող գործով», - ասաց Սոս Հակոբյանը։