Այս բաղադրիչը 20 րոպեով քսեք մազերին, և դրանք կսկսեն «խելագարի» պես աճել


16:20 , 15 դեկտեմբեր, 2021

Ներկայացնում ենք կախարդական բաղադրատոմս, որը կարող է մազերին ստիպել խելագարի պես աճել:

Այս բաղադրատոմսը շատ պարզ է, պետք է միայն մեկ բաղադրիչ՝ կարտոֆիլ:

Այն գլխամաշկը պահում է լավ վիճակում՝ նպաստելով մազերի արագ աճին:

Սա չի նշանակում, որ մազերը կաճեն 2 օր անց, բայց բուժումը մի քանի օր անընդմեջ համբերատարությամբ կրկնելու դեպքում գոհ կմնաք արդյունքից:

Կարտոֆիլի ջուր մազերի աճի համար

Լավ լվացեք և մաքրեք կարտոֆիլը:

Հետո կարտոֆիլը մանր կտրտեք և լավ խառնեք բլենդերով: Եթե խառնուրդը չափազանց խիտ է, կարող եք մի քիչ ջուր ավելացնել:

Հետո խառնուրդը թանզիֆով քամեք, կստանաք անհրաժշտ էքստրակտը:

Օգտագործումը՝

Խառնուրդը քսեք մազերին, հատկապես գլխամաշկին, լոգանքի գլխարկ դրեք: Թողեք ազդի մոտ 20-25 րոպե, հետո մազերը լվացեք փափուկ շամպունով և ջրով:

Արդյունքի համար պետք է կրկնեք շաբաթական 2-3 անգամ: