Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քայլ է անում՝ Բայդենին հաճոյանալու համար. Bloomberg


12:37 , 14 դեկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Թուրքիան աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ և չարտերային չվերթներ է բացում դեպի Երևան: Այս մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ նշելով, որ հարաբերությունների կարգավորման համար երկրները հատուկ ներկայացուցիչներ պետք է նշանակեն: Անդրադառնալով այս առաջարկին՝ Bloomberg-ը տեսակետ է հայտնել, թե ինչով է դա պայմանավորված:

«Թուրքիայի անակնկալ առաջարկը բխում է ԱՄՆ նախագահ Բայդենի խնդրանքից, որը հոկտեմբերի Հռոմում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հորդորել էր բացել սահմանը մեկուսացման մեջ գնվող Հայաստանի հետ, ինչպես ավելի վաղ հայտնել էր բարձրաստիճան թուրք պաշտոնյան»,- գրում է գործակալությունը:

Ըստ գործակալության՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլ անելով՝ Թուրքիան հույս ունի բարելավել լարված հարաբերությունները Վաշինգտոնի հետ:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ