Ամարասի հովտում ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ


21:15 , 11 դեկտեմբեր, 2021

Դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ  ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Սարուշեն համայնքի ֆեյսբուքյան էջից:

«Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։ Այսօր` դեկտեմբերի 11-ին, նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստներին, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել  է դաշտում։ Բարեբախտաբար մարդկային կորուստներ և վիրավորներ չկան»,- ասվում է հրապարակման մեջ։