Արտակ Դավթյանին ազատելո՞ւ են


18:17 , 11 դեկտեմբեր, 2021

168.am-ը գրում է.

168.am-ի տեղեկություններով, ՀՀ Պաշտպանության նախարարությունում քննարկվել է Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին ազատելու և նրան մեկ այլ գեներալով փոխարինելու հարցը:

Մեր տեղեկություններով, քննարկվել է Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի և գեներալ Կամո Քոչունցի թեկնածությունները:

Մեզ չհաջողվեց պարզել՝ վերջնական ինչ որոշում է կայացվել: