Կոտայքում 21-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել Ուզբեկստանի 29-ամյա քաղաքացուն և գլխիվայր շրջվել. shamshyan.com


12:17 , 11 դեկտեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վրաերթ-ինքնավթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 05։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 21-մյա Գևորգ Հ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում՝ «Բեկոն» գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 29-ամյա Դիլռաբո Ս-ին։ 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։  Հետիոտնին վրաերթի ենթարկելուց հետո Opel-ը բախվել է բաժանարար գոտում եղած ծառերին և գլխիվայր շրջվել։