Ամենևին պատահական չէ, որ թշնամին մահվան ելքով հերթական ռազմական հանցագործությունը կատարեց հենց այսօր


00:11 , 11 դեկտեմբեր, 2021

Ամենևին պատահական չէ, որ թշնամին մահվան ելքով հերթական ռազմական հանցագործությունը կատարեց հենց այսօր՝ դեկտեմբերի 10-ին - Արցախի Անկախության հանրաքվեի ու Սահմանադրության օրը։ Թշնամին գերզգայուն է խորհրդանշական օրերի հանդեպ ու իր ագրեսիվ գործողություններով անընդհատ վերահաստատում է պարզագույն ճշմարտությունը. «ծնկածների հետ խաղաղություն կարող է լինել միայն ստրկացման ու նվաստացման պայմանով»։
Իսկ մենք պարտության ու նվաստացման ողորմելի խորհրդանիշից դեռ ոչ մի կերպ չենք կարողանում ազատվել…