Ռայոլան նշել է 4 ակումբ, որտեղ կարող է կարիերան շարունակել Հոլանդը


15:16 , 10 դեկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի շահերը ներկայացնող Մինո Ռայոլան չի բացառել, որ նորվեգացին այս ամառ կհեռանա թիմից։

«Նա կանի հաջորդ քայլը. Մյունխենի «Բավարիան», «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին» մեծ ակումբներ են, որտեղ նա կարող է շարունակել կարիերան։

Բոլորս էլ գիտեինք, որ գալու է այս ժամանակը։ Ե՞րբ։ Գուցե այս ամառ, գուցե հաջորդ: Բայց մեծ է հավանականությունը, որ նա կհեռանա այս ամառ»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Պատրիկ Բերգերը։

21-ամյա Հոլանդի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Այս մրցաշրջանում դորտմունդյան ակումբի կազմում անցկացրած 13 խաղում հարձակվողը դարձել է 17 գոլի հեղինակ: