Հակառակորդը ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր․ ՊՆ
17:41 , 9 դեկտեմբեր, 2021
Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։
Իրադարձությունների զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։