Պաշտոնական․ Լայպցիգը նոր գլխավոր մարզիչ ունի


15:42 , 9 դեկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Դոմենիկո Տեդեսկոն նշանակվել է «Լայպցիգի» գլխավոր մարզչի պաշտոնում։

Ինչպես տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը, 36-ամյա մասնագետի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս։

Տեդեսկոն փոխարինել է վերջերս պաշտոնից հեռացված Ջեսի Մարշին։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Լայպցիգը» 14 խաղից հետո վաստակել է 18 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։