Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում ականի պայթյունից ադրբեջանցիներ են զոհվել


15:12 , 9 դեկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Արցախի՝ 44-օրյա պարեազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել: Այս մասին տեղեկություն է տարածել ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ ականի պայթյունից զոհվել է երկու խաղաղ բնակիչ, որոնք շինարարական աշխատանքներ էին կատարում Քարին տակ գյուղում: Կատարվում է հետաքննություն։