Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի զենքերից կրակել են ՀՀ ՊՆ ջրատար մեքենայի ուղղությամբ․ ՊՆ


19:00 , 8 դեկտեմբեր, 2021

Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։ Տուժածներ չկան։