Հայաստանը Ադրբեջանին փոխանցել է «մյուս տարածքների ականադաշտերի քարտեզները»․ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ


13:12 , 8 դեկտեմբեր, 2021

Hraparak.am-ը գրում է․

Հայաստանը Հաագայի միջազգային դատարանի վճռի հրապարակումից երեք օր առաջ փոխանցել է «Ադրբեջանի մյուս տարածքներում եղած ականադաշտերի քարտեզները», դրանով իսկ զրոյացնելով անհրաժեշտությունը, որպեսզի դատարանն այդ մասին որեւէ հիշատակություն անի իր վճռում։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը։