Ռեալն առաջին ակումբն է, որը 1000 գոլ է խփել ՉԼ-ում


11:13 , 8 դեկտեմբեր, 2021

ArmSport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղում (2-0) խփեց իր 1000-րդ գոլը մրցաշարում՝ չհաշված ընտրական փուլերը։

Հոբելյանական գնդակը խփեց կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով 17-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Մադրիդյան ակումբը պատմության մեջ առաջինն է, որը հատել է 1000 գոլի շեմը Չեմպիոնների գավաթում/լիգայում, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» 455 խաղում խփել է 1000 գոլ։

Միջին հաշվով Արքայական ակումբը Չեմպիոնների լիգայում մեկ խաղում խփում է 2,2 գոլ, ինչը ամենաբարձրն է բոլոր այն ակումբների շրջանում, որոնք Չեմպիոնների լիգայում առնվազն 50 հանդիպում են անցկացրել: