Ամեն անգամ կեսգիշերին


14:08 , 23 օգոստոս, 2013

 

Ամեն անգամ կեսգիշերին

Դու գալիս ես տեսիլքի պես
Ու խառնում ես երազներս...
Դու գալիս ես կարոտի պես...
Ու չգիտեմ, գուցե դիտմամբ,
Դու նստում ես ինձնից հեռու
Թախծոտ նայում վրաս երկար
Ու չես թողնում, որ քեզ գրկեմ...
Հանգիստ քնեմ...