Գերիների հարազատները փակել են Հանրապետության հրապարակ մտնող մի քանի փողոց և պահանջում են Ալեն Սիմոնյանին (Video)


20:12 , 7 դեկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Այստեղ հավաքված բոլոր ծնողների պահանջն է` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հենց հիմա ներկայանա, այստեղ պատասխան տա իր խոսքերի համար։ Այս մասին հայտարարեցին Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող գերիների և անհետ կորած զինծառայողների ծնողները։

«Ասում է` ինձ համար գերի չկա, ո՞ւր է իմ երեխան, թաղե՞լ է իմ երեխային, որ ասում է չկա։ Ալեն Սիմոնյանը, եթե չեկավ շատ վատ է լինելու»,– ասաց նրանցից մեկը։

Ծնողներից մեկը նշեց, որ Ալեն Սիմոնյանը պետք է գա և պատասխան տա բոլոր ծնողներին իր արած հայտարարությունների համար։

«Իր այդ հայտարարությամբ նա ոչ միայն վիրավորել է մեզ, այլ ամբողջ ազգին, այդ երեխաներն ազգի երեխաներն են։ Ալեն Սիմոնյանը գալու է այստեղ, իր հովանավորողներն էլ հետը։ Իր այդ արարքի համար նա պետք է մտնի Եռաբլուր, չոքի հերոսների դիմաց և ներողություն խնդրի։ Այն ժամանակ պահանջում էինք, որ Փաշինյանը մնար, որ մեր երեխաներին բերեր, տար մեզ, հիմա, որ ամեն ինչ լավ է, մոռացել են։ Որ ամբողջ ազգը ոտքի կանգնեց, չեք հասցնելու ձեր իրերը վերցնել տնից, փախչել։ Այդ արտահայտությամբ Ալեն Սիմոնյանը ադրբեջանցիներին մեսիջ է ուղարկում, որ այդ գերիները մեզ պետք չեն, սպանեք»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ