«Նյութը մոնտաժված է». Ալեն Սիմոնյանի պարզաբանումը սկանդալային տեսանյութի մասին


16:29 , 7 դեկտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է․

«Ես շատ ցավում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք ներկայանում են աջակից, խնդրում են մի քանի հարց տալ ու ես պատասխանում եմ․․․ Ընթացքում ես նկատեցի, որ մի աղջիկ կար, անունը եթե չեմ սխալվում, Հասմիկ էր։ Ես խնդրեցի չնկարահանել, որովհետև մենք զրույց ենք ունենում, ես չեմ ուզում դա հրապարակային ասել։ Ինքն ասաց, որ՝ չէ չէ, ի՞նչ եք ասում». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով քիչ առաջ հրապարակված տեսանյութին, որում լսվում է. «Կներես, ես համարում եմ, որ էդ գերիները չկան»:

Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանն նշեց, որ տեսանյութը մոնտաժված է․

«Խոսքը այլ բանի մասին է, խոսքը բանակցությունների մասին է, խոսքը տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին է։ Նյութը մոնտաժված է»։

Հարցին՝ խոսքը հե՞տ է վերցնում, Սիմոնյանն ասաց.

«Ո′չ, նյութը մոնտաժված է»։