ՆԱՏՕ-ն չի ընդունում «կարմիր գծեր».Պեսկով


23:51 , 6 դեկտեմբեր, 2021

168.am-ը գրում է․

ՆԱՏՕ-ն ցուցաբերում է ծայրահեղ ագրեսիվ դիրքորոշում է և չի ճանաչում «կարմիր գծեր»: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք տեսնում ենք, որ հիմա ՆԱՏՕ-ն ցուցաբերում է ագրեսիվ պահվածք: Մենք տեսնում ենք պարոն Ստոլտենբերգի (խմբ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար) հռետորաբանությունը: Մենք տեսնում ենք ԱՄՆ-ի տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունը: Դրանք բոլորը խոսում են այն մասին, որ չեն ընդունում որևէ կարմիր գիծ: Դրանք խոսում են այն մասին, որ ՆԱՏՕ-ն կանի այն ինչ ցանկանում է: Դա մեզ դուր չի գալիս: Մենք անում ենք այնպես, որ ապահովագրենք մեր շահերը»,-ասել է Պեսկովը: