Մոտ 15 րոպե կրակահերթ է եղել, լուսարձակող փամփուշտներ են օգտագործել. վնասի մասին տեղեկություն չունենք. Արցախի ՄԻՊ-ը՝ երեկ Կարմիր շուկայի ուղղությամբ գրանցված միջադեպի մասին. Sputnik Արմենիա


21:33 , 6 դեկտեմբեր, 2021

Armeniasputnik.am-ը գրում է․

Երեկ, ժամը 21։30-ի սահմաններում, մոտ 15 րոպե տևողությամբ կրակահերթ է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը`հաստատելով նախօրեին Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական հենակետերից արձակված կրակոցների մասին տեղեկությունը։

«Դեպի օդ են կրակել` խաղաղ բնակչությանը վախեցնելու նպատակով, նաև լուսարձակող փամփուշտներ են օգտագործել։ Որևէ վնասի մասին տեղեկություն չունենք, այսօր իրավիճակը հանգիստ է եղել, նոր կրակոցներ չեն արձանագրվել»,- աղբյուրի հաղորդմամբ՝ ասել է Ստեփանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ