Կարեն Սարուխանյանն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից


21:55 , 6 դեկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

ՀՀ վարչապետի որոշմամբ Կարեն Սարուխանյանն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Սարուխանյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է կառավարության որոշման մեջ:

Կարեն Սարուխանյանը վարչապետի որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ էր նշանակվել 2021 թ. սեպտեմբերի 8-ին: