Armsport.am-ը գրում է․
«Բարսելոնայի» իշխանությունները հրաման են ստացել քանդել կատալոնական ակումբի նախկին խաղացողին պատկանող հյուրանոցը։ Այս մասին հայտնում է Mirror-ը՝ հղում անելով El Confidencial-ին։
Նշվում է, որ 77 սենյականոց շենքի քանդելու պատճառը եղել է քաղաքային չափանիշներին չհամապատասխանելը:
Լեոյին են պատկանում հյուրանոցներ Իբիցայում և Մալյորկայում, որոնք միավորվել են Majestic Hotel Group-ում, ֆուտբոլիստը 30 միլիոն եվրո է ծախսել 2017 թվականին Բարսելոնայում հյուրանոց ձեռք բերելու վրա:
Միաժամանակ նշվում է, որ Մեսսին ձեռք է բերել հյուրանոցը՝ չիմանալով, որ քաղաքային իշխանություններն արդեն իսկ մտադրություն ունեին քանդել շենքը՝ շինարարական կանոնները չպահպանելու պատճառով։ Հյուրանոցի պատշգամբները համարվում են չափազանց մեծ, և շենքն ինքնին կարող է նույնիսկ փլուզվել, երբ նրա կառուցվածքում փոփոխություններ կատարվեն։ Նույնիսկ հրդեհի դեպքում գործողությունների պլանը նույնպես չի համապատասխանում իշխանությունների չափանիշներին։