Տիգրան Մեծի պողոտայում «Շկոդա»-ն վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդուն. նա շպրտվել է ընթացող «Սուզուկիի» տակ և մահացել


12:12 , 6 դեկտեմբեր, 2021

Դեկտեմբերի 4-ին, ժամը 16.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա Արա Գալստյանին:

Ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետևանքով նա շպրտվել է ընթացող «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի տակ և մահացել:

Կատարվում է նախաքննություն