Ռուս-ուկրաինական պատերազմի հեռանկարները գնալով ավելի իրատեսական են դառնում. Կոնստանտին Տեր-Նակալյան


21:48 , 4 դեկտեմբեր, 2021
Եվ այսպես ռուս-ուկրաինական պատերազմի հեռանկարները գնալով ավելի իրատեսական են դառնում և միս ու արյուն են ստանում սցենարներից վատթարագույնները։

Նման գնահատականի համար նախևառաջ հիմք է պետք ընդունել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին հայտարարությունը, որով ասվում է, որ ինքը չի ճանաչում որևէ ռուսական կարմիր գծեր, որոնք կվերաբերեն Ուկրաինային և հավելում է, որ ինքը լիահույս է, որ Պուտինի հետ երկար խոսակցություն կունենան և իրար կհասկանան։

Ի՞նչ է սա նշանակում։ Տեսե՛ք, վերջին շաբաթների ռուսական ջանքերն ուղղված են նրան, որպեսզի հանկարծ Դոնբասսի հարցը ուժային լուծում չստանա և էդ սցենարը թույլ չտալուն են ծառայեցնում իրենց բոլոր դիվանագիտական ու ռազմաքաղաքական ջանքերը։ Պուտինն անգամ բաց տեքստով Լավրովին հանձնարարում է Արևմուտքից ստանալ անվտանգության երաշխիքներ, ի նկատի ունենալով, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքներ ու բազաներ չպետք է լինեն, Ուկրաինան չպետք է ռազմատեխնիկական ու այլ ռազմական աջակցություն ստանա ՆԱՏՕ-ից, Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամն ու ՆԱՏՕ-ն պետք է դադարի իր ընդլայնումը դեպի արևելք։ Ու հիմա Բայդենն ասում է՝ գործներիդ նայեք, ոչ մի երաշխիք էլ չի լինելու ձեր նշածներից։

Ըստ էության, ԱՄՆ նախագահն ասում է, որ չի հավատում ռուսական կողմի բլեֆերին ու լուրջ չի ընդունում հնչող սպառնալիքները։ Ասել է, թե՝ ինչ որոշենք՝ այն էլ անելու ենք, դուք էլ ի՞նչ կարաք, որ ինչ էլ անեք։ Պուտինի ֆեյսսեյվինգի համար էլ փոքրիկ պատուհան է թողնում Բայդենը, թե բա՝ կխոսանք, ինչ-որ կոպրոմիսային կետեր կանենք, որ լրիվ խայտառակ չլինես, բայց էդ կոմպրոմիսսները քո նշած կետերը չեն լինելու, իսկ էդ քո շանտաժներն ու սպառնալիքներն էլ, որ Լուկաշենկոյախառը անում ես, ոչ մեկին չի տպավորում։

Ակնհայտ է, որ Արևմուտքը չի վախենում Դոնբասսի հարցի ռազմական լուծման սցենարից ու դրա հնարավոր բարդացումներից։ Ակնհայտ է նաև, որ դա զուտ դեկլարատիվ մակարդակում չէ, որ արվում է։ Միանգամայն ռեալ քայլերի հաջորդականությունն արդեն աչք է զարնում, սկսած՝ ուկրաինական ԶՈւ վերապատրաստումից ու արևմտյան համակարգերով համալրումից, վերջացրած բրիտանական SAS հատուկ նշանակության ուժերի 600 հոգանոց ստորաբաժանումը Ուկրաինայում տեղակայելու մասին տեղեկատվական արտահոսքերից։ Հաջորդիվ կքննարկենք հնարավոր էսկալացիայի զարգացման սցենարները, բայց հիմա ամփոփենք մեկ պարզ արձանագրումով։

Ռուսաստանը խորը աշխարհաքաղաքական ճգնաժամի մեջ է ու իրավիճակը միայն վատթարանում է։ Ընդ որում՝ գնալով ավելի ու ավելի մշուշոտ են թվում այն հեռանկարները, որտեղ Ռուսաստանը գոնե խայտառակ պարտված դուրս չի գալիս ու չի կորցնում իր ազդեցության կենսական նշանակության ռեգիոնները։ Սակայն պակաս կարևոր չէ հասկանալ, որ էս կոլլապսի մեկնարկային կետը մենք էինք. Ռուսաստանին սկսեցին բոլոր կողմերից քացու տակ գցել 44-օրյա պատերազմից հետո ու դրա արդյունքերով։ Սա, իհարկե, կղանք սրտի կղանք մխիթարանք կարող է լինել լավագույն դեպքում, բայց եկեք հերթական անգամ արձանագրենք, որ ամեն ինչ #արդարա։