Ավստրիայում ցույցեր են ընդդեմ կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման


22:29 , 4 դեկտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

Մի քանի հազար մարդ Վիեննայում դեկտեմբերի 4-ին դուրս են եկել խաղաղ ցույցի՝ ընդդեմ կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման ու սահմանափակումների: Ցույցի մասնակիցները պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ և հանդես են գալիս կամավորության սկզբունքով պատվաստվելու օգտին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ցուցարարների անվտանգությունը հսկելու գործում ներգրավված է շուրջ 1200 ոստիկան:

Ավստրիայում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի պատճառով, առողջապահական համակարգում փլուզումից խուսափելու նպատակով, նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 12-ը հայտարարվել  է համազգային լոքդաուն բոլոր քաղաքացիների համար:  Սահմանափակված է նաև բնակիչների տանից դուրս գալը: