Վրաստանում ձերբակալել են Թուրքիայի կողմից «Ինտերպոլ»-ով որոնվող հինգ անձի


16:37 , 4 դեկտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է.

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են «Ինտերպոլ»-ով Թուրքիայի կողմից որոնվող հինգ անձի, ովքեր մեղադրվում են ծանր հանցագործություններ իրականացնելու մեջ:  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Ձերբակալվածները Թուրքիայի կողմից մեղադրվում են սեռական բռնության, ազատությունից անօրինական զրկելու, կողոպուտի և մարմնավաճառության մեջ ներգրավելու մեջ:

Նախարարությունից տեղեկացրել են, որ անհրաժեշտ գործընթացներ են իրականացվում մեղադրյալների արտահանձնման նպատակով: