Անգլիական ակումբը պատրաստ է Լինգարդին դարձնել իր ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ


12:54 , 4 դեկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

«Նյուքասլը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է The Times-ը, անգլիական ակումբը Լինգարդին առաջարկում է չորսուկես տարվա պայմանագիր, ինչպես նաև խոստանում է վերջինիս դարձնել ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ։

Նշենք, որ այս պահին «Նյուքասլի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Միգել Ալմիրոնը, որը ստանում է 100 հազար ֆունտ աշխատավարձ։ Ընթացիկ մրցաշրջանում Լինգարդը ՄՅՈՒ-ի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։