Նիկոլ Փաշինյանն այսօր արտախորհդարանական ուժերին կանչել է հանդիպման. ինչ են քննարկելու


13:31 , 4 դեկտեմբեր, 2021

ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արտախորհդարանական ուժերին կանչել է հանդիպման: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանդիպման ժամանակ կքննարկեն այն փաստաթուղթը, որը Մհեր Գրիգորյանին ՌԴ-ում ասել են, որ պետք է ստորագրի:

Նկատենք, որ նման իրավիճակներում, երբ սպասվում է որևէ փաստաթղթի ստորագրում, Նիկոլ Փաշինյանը սկսկում է նման հանդիպումներ ունենալ, որ հետո ասի, որ իրենք ինչ կա բաց ներկայացրել են քաղաքական ուժերին:

Հիշեցնենք, որ նախօրեին մինչ ուշ գիշեր, ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ էր հրավիրել: Տեղեկացանք, որ իշխանական պստգամավորները քննարկել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ՌԴ այցի արդյունքները։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հանդիպմանը հիմնականում խոսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոնք հայտնել են, որ պետք է որոշ կետերի հետ կապված միասնական որոշում կայացնեն, որպեսզի Մհեր Գրիգորյանն առաջիկայում դրանք ներկայացնի ստեղծված հանձնաժողովին: Ներկաները տպավորություն են ստացել, որ կրկին փաստաթուղթ է պատրաստվում ստորագրության, որի վերաբերյալ բովանդակային պատկերացում եւ քննարկում չկա։

Մեր տեղեկություններով՝ այսուհետ «չարագուշակ» փաստաթղթերը կստորագրի ոչ թե վարչապետ Փաշինյանը, այլ ենթադրաբար Մհեր Գրիգորյանը եւ Սուրեն Պապիկյանը։