Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը


11:10 , 4 դեկտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

-Ստոկհոլմում կայացա՞վ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։

-ԵԱՀԿ 28֊րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Ընդգծեմ, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարա