Ադրբեջանցին երեխային խաբել է, թե տանում է շանը ցույց տա, սակայն... բռնաբարել է


12:07 , 23 օգոստոս, 2013

Operativ.am-ը գրում է.

Haqqin.az. կայքը հայտնում է, որ  ադրբեջանական Խազար շրջանի Դուբենդի գյուղի 33-ամյա մանկապիղծին տեղացիները ծեծելով սպանել են:

Մանկապիղծը երեխային հրավիրել է իր տան բակ, նրան խոստանալով ցույց տալ իր շանը, ապա «կատարել է երեխային նկատմամբ սեռական բնույթի գործողություններ»: Տղային հաջողվել է փախչել, նա վազել է տուն և ողջ եղածը պատմել հորը: Երեխայի հայրը հավաքել է հարևաններին, բարեկամներին և նրանք պատժել են մանկապիղծին:

Գյուղացիները մանկապիղծին դաժանաբար ծեծի են ենթարկել, ապա նրա վրա շան վզկապ հագցնելով երկար ժամանակ ստիպել են չորեքթաթ շրջել գյուղի փողոցներով: Մինչ ոստիկանության հայտնվելը, մանկապիղծը մահացել է:

Այժմ մանկապիղծի ծեծին մասնակցած բոլոր գյուղացիները ձերբակալված են: