Մի քանի ժամից ո՛չ երեկ թաղված տղերքին են հիշելու, ո՛չ էլ Արցախում այսօր սառնասրտորեն սպանված քաղաքացիական անձին


18:43 , 3 դեկտեմբեր, 2021

Երեկվա ու այսօրվա վատ լուրերը Նիկոլը «չախեց»՝ հայտարարելով գիտաշխատողների աշխատավարձների բարձրացման մասին (ընդ որում վերջին տարվա գնաճը 30–100%% է, բայց դրա մասին, բնականաբար, նա չի գրի)։
Իսկ որպեսզի իր այդ գրառումն ավելի լավ տարածվի տառասխալով գրեց։ Հիմա բոլորը ոգևորված սքրինշոթը տարածում են, թե. «հա-հա, էս ինչ հիմարն ա Նիկոլը»։
Պարզ, պրիմիտիվ տրյուկ։
Վերջ, մի քանի ժամից ո՛չ երեկ թաղված տղերքին են հիշելու, ո՛չ էլ Արցախում այսօր սառնասրտորեն սպանված քաղաքացիական անձին։