Քաղաքացու սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հայերի նկատմամբ լայնածավալ և համակարգային հետապնդման քաղաքականության դրսևորում է․ Արցախի ՄԻՊ


18:18 , 3 դեկտեմբեր, 2021

Այսօր Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչ Ս.Ս. մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, որից հետո Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները առևանգել և հարկադրաբար նրան տեղափոխել են իրենց թիկունք:
Քաղաքացին զբաղվում էր անասնապահությամբ:
Արդեն իսկ ճշտված տեղեկություններով ադրբեջանցիները սպանել է Արցախի խաղաղ բնակչին:
Սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հայերի նկատմամբ լայնածավալ և համակարգային հետապնդման քաղաքականության դրսևորում է:
Խաղաղ բնակավայրերի մոտակայքում Ադրբեջանի մարտական հենակետերն ուղիղ և անհերքելի սպառնալիք են Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիության համար: