Ինչի՞ չեն պայքարում թանկացումների դեմ` ջուր, լույս, գազ, բենզին, առաջին անհրաժեշտության սնունդ, ու՞ր են հարգելի հայրենակիցներ


22:54 , 2 դեկտեմբեր, 2021

Մի ժամանակ առաջ այս մարդիկ պայքարում էին թանկացման դեմ, իսկ եթե հակիրճ` 50 դրամի բազառ էին անում: Այն ժամանակ երևի դուք մտածում էիք, որ իրենք դա ձեր մասին մտածելով են անում, բա լավ, իսկ ու՞ր են հիմա իրենք: Ինչի՞ չեն պայքարում թանկացումների դեմ` ջուր, լույս, գազ, բենզին, առաջին անհրաժեշտության սնունդ ևն ևն: Գուցե ոմանք անկեղծորեն դեմ են եղել թանկացմանը, բայց հարց է առաջանում, իսկ ու՞ր են հիմա, հարգելի հայրենակիցներ:
Էս նկարում պատկերվածներից մեկն այսօր Երևանի ոչ բարով քաղաքապետն է, մյուսը` Շուշին անվանում էր բոմժանոց, էն մյուսը` պատգամավոր է, իսկ մնացածն էլ իրենց առօրյայով են, բայց լուռ են: Էս մարդիկ ամեն մեկն իր չափով մեղավոր է այսօրվա ցավոտ իրականության համար: Ամոթի զգացում ունենալն էլ ա լավ բան:
Հ.Գ. Մի թողեք, որ ձեզ հերթական անգամ էժան ստերով կերակրեն:
May be an image of 6 people, people standing and outdoors