23:18 , 2 դեկտեմբեր, 2021Armenpress.am-ը գրում է․
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) պատվիրակությունը մասնակցել է նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու ԵԱՏՄ գործարար խորհրդի փոխգործակցության Խորհրդատվական խորհրդի վեցերորդ նիստի աշխատանքներին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱԳՄ-ից, նիստի մասնակիցները քննության են առել օրակարգային հինգ հարց․ «2021 թվականին եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման և դրանում ԵԱՏՄ անդամ երկրների գործարար համայնքների ներգրավվածության մասին», «ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների վերացման մասին», «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ գործարար խորհրդի միջև՝ ԵԱՏՄ անդամ երկրների սպառողական ապրանքների առևտրի մասնակիցների ինքնակարգավորվող համակարգի ձևավորման հարցում փոխըմբռնման հուշագրի մասին», «ԵԱՏՄ շրջանակներում դեղամիջոցների և բժշկական ապրանքների հետ վարվելու արդիական հարցերի մասին» և «Երրորդ երկրների հետ գործարար երկխոսության աշխուժացման մասին» հարցերը։ Հանգամանալի քննարկումներից հետո կայացվել են համապատասխան որոշումներ։