Վերջին հրաժեշտը Արցախում ավելի քան մեկ տարի առաջ զոհված հրետանավորներին (Photo)


19:23 , 2 դեկտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է․

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի է ունենում Ցորի Դ-20 դիվիզոնի 9 զինծառայողների հոգեհանգստի արարողությունը։

Զինծառայողների անուններն են՝ Ազատյան Դավիթ Լեւոնի, Անտոնյան Հայկ Հովհաննեսի, Դանիելյան Կարեն Բորիկի, Միքայելյան Արտակ Ջիվանի, Օհանյան Նարեկ Արմենի, Պապյան Վահե Արթուրի, Պապիկյան Հայկ Մհերի, Պողոսյան Ռուբեն Արսենի, Պողոսյան Սամվել Ստեփանի։

Շուրջ մեկ տարի եւ երեք ամիս անհետ կորած համարվող Ցորի Դ-20 դիվիզոնի տղաների աճյունները գտնվել են նոյեմբեր ամսին։

Լուսանկարները` Panorama.am-ի