Մեր հարևան երկրների վերածումը Ռուսաստանի հետ հակամարտության ռազմադաշտի անթույլատրելի է. Լավրով


17:56 , 2 դեկտեմբեր, 2021
Մոսկվան չի ընդունի Ռուսաստանի հարևան երկրների վերածումը ռազմական դաշտի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր հարևան երկրների վերածումը ռազմադաշտի Ռուսաստանի հետ հակամարտության համար, ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումը մեր անվտանգության  համար ռազմավարական կարևորություն ունեցող շրջանների մոտակայքում կտրականապես անթույլատրելի է»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում: