Եկել է «Միլանի» հետ պայմանագիրը երկարաձգելու ժամանակը. Իբրահիմովիչ


13:03 , 2 դեկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկություն է հայտնել։

«Ուրախ եմ մեր մարզչի՝ Ստեֆանո Պիոլիի համար, որը երկարաձգել է պայմանագիրը։ Հիմա եկել է «Միլանի» հետ պայմանագիրը երկարաձգելու իմ ժամանակը (ժպտում է)»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը։

Զլատանի գործող պայմանագիրը միլանցիների հետ ավարտվում է 2022-ի ամռանը։ Շվեդ հարձակվողն ուզում է երկարաձգել պայմանագիրը մինչև 2023 թվական։