Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Honda»-ն, «Ford Transit»-ն ու «Նիվա»-ն․ վերջինը շրջվել է


23:52 , 1 դեկտեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը  13:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «MG»  սուպերմարկետի դիմաց, բախվել են Միքայել Միրումյանի վարած ВАЗ 2121, Լյովա Հովհաննիսյանի վարած Honda CRV  և Թադևոս Մասումյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնները: