Սանկտ Պետերբուրգում վանդալները փչացրել են տան շքամուտքն ու դրա մեջ մեղադրել «Արմենին»


21:31 , 1 դեկտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

ՌԴ Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք փչացրել են տան շքամուտքը, բնակիչները դրանում կասկածել են տունը վերանորոգած բանվորների թիմին, հաղորդում է «Подъем» պարբերականը։

Տան բնակիչները սարսափով են հայտնաբերել առաստաղից շքամուտք և վերելակի մեջ հոսող ջուրը, ինչպես նաև 10-րդ հարկում մատիտով ու յուղով ներկված աստիճանների պատերը։ Ընդ որում, «գրաֆիտիներում» եղել է ոմն Արմենի անունը, ով իբր աշխատանքի դիմաց չի վճարել աշխատողներին։ Հրապարակման համաձայն՝ բանվորներն այսպես վրեժ են լուծել իրենց աշխատավարձը չվճարելու համար։

Մինչդեռ բնակելի համալիրի սեփականատեր «Группа ЛСР» ընկերությունից պարզաբանել են, որ գումարն ամբողջությամբ վճարվել է կապալառուներին։ Միջադեպն անվանվել է վանդալիզմ, խոստացել են ուժեղացնել բնակելի համալիրի անվտանգությունը և փոխել դռների ծածկագրերը։

Խոստացել են շուտափույթ վերականգնել բոլոր վնասները, ստուգել վերելակային սարքավորումների սպասարկելիությունը և մինչև օրվա վերջ վերականգնել վերելակների սրահների ջեռուցումը։