Կայացել է կուրսանտների ավարտական վկայագրերի հանձնման արարողություն


14:49 , 1 դեկտեմբեր, 2021

Նոյեմբերի 30-ին կայացել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի   հրամանատարաշտաբային ֆակուլտետի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայագրերի հանձնման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Վկայագրերն ու խորհրդանշական սպայական դաշույնները ֆակուլտետի շրջանավարտներին է հանձնել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Իր խոսքում Արման Սարգսյանն ընդգծել է, որ գիտական մտքի և արդի տեխնոլոգիաների դարաշրջանում  մարտունակ կարող են լինել  բացառապես գրագետ և ուսյալ սպաներով համալրված բանակները։