Ուղղաթիռի կործանումից րոպեներ առաջ ադրբեջանցի կապիտանը լուսանկար է հրապարակել


23:08 , 30 նոյեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռի մեջ եղել է 18 մարդ, որոնցից 14-ը զոհվել են, 4-ի վիճակը ծանր է:

Վթարից 13 րոպե առաջ կապիտան Ջեյհուն Ահմեդխանովը WhatsApp-ի Story բաժնում իրենց թռիչքից կադր էր հրապարակել, որից քիչ անց ուղղաթիռը կործանվել է: