Ազարը բաց կթողնի Ռեալի հերթական հանդիպումը


22:23 , 30 նոյեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը կրկին խնդիրներ ունի առողջական վիճակի հետ:

Ինչպես հայտնում է Goal.com-ը, բելգիացին մկանային վնասվածք է ստացել։ Հավանաբար այս վնասվածքի պատճառով կիսապաշտպանը կարճ ժամանակով կբացակայի, ուստի Մադրիդի «Ռեալը» հաղորդագրություն չի հրապարակի ֆուտբոլիստի վնասվածքի մասին։

Նշվում է, որ մադրիդյան ակումբի ներկայացուցիչներն Ազարի բացակայությունը բացատրում են գաստրոէնտերիտով, սակայն բացի վիրուսային հիվանդությունից, ֆուտբոլիստին անհանգստացնում է նաև մկանային վնասվածքը։

Բելգիացին բաց կթողնի վաղը կայանալիք Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղը: Ազարն այս մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել 11 անգամ և կատարել է գոլային փոխանցում: