Armsport.am-ը գրում է․
«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ աշխատում է Դիեգո Մարադոնայի անվան մարզադաշտում Արգենտինայի հավաքականի հետ խաղի կազմակերպման վրա։
«Մենք աշխատում ենք արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մաիոյի և Արգենտինայի դեսպանի հետ՝ 2022 թվականի մայիսի 24-ին կայանալիք խաղն անցկացնելու համար։
Այստեղ՝ Նեապոլում կկայանա Նապոլի-Արգենտինա հանդիպումը։ Մենք այն կանվանենք «Մարադոնայի առաջին գավաթը», – մեջբերում է Դե Լաուրենտիսին Football Italia-ն:
Ա Սերիան կավարտվի մայիսի 22-ին, և Դե Լաուրենտիսը ցանկանում է հարգել Մարադոնայի հիշատակը, ով խաղացել է «Նապոլիի» կազմում: Դիեգոն մահացել է անցած տարվա նոյեմբերին։