Բենզեման նույնպես չի մասնակցի Ոսկե գնդակի մրցանակաբաշխությանը


22:45 , 29 նոյեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման չի մասնակցի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը։

Ինչպես տեղեկացնում է SPORT.ES-ը, ֆրանսիացին ներկա չի լինի այսօր երեկոյան կայանալիք հանդիսավոր արարողությանը, սակայն բացակայության պատճառները դեռևս չեն նշվում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցանակաբաշխությանը չի մասնակցի նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։