Իտալիան ապաստան է տվել National Geographic-ից հայտնի «կանաչ աչքերով» աֆղանստանցի աղջկան


11:13 , 29 նոյեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Շարբաթ Գուլան՝ «կանաչ աչքերով» աֆղանստանցի աղջիկը, որի լուսանկարը  հանրաճանաչ է դարձել 1984 թվականին National Geographic ամսագրի շապիկին տպագրվելուց հետո, այժմ ապաստան է ստացել Իտալիայում, ինչի մասին հայտարարել է Իտալիայի կառավարությունը։

Ինչպես նշում է khaama.com-ը, վարչապետ Մարիո Դրագիի գրասենյակը հայտնել է, որ Իտալիան կազմակերպել է Շարբաթ Գուլայի տարհանումը այն բանից հետո, երբ նա խնդրել է իրեն օգնել լքել երկիրը: Իտալիայի կառավարությունն այժմ կօգնի նրան ինտեգրվել Իտալիայի կյանքին, ասվում է հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: