09:57 , 23 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքը Բեթմենի դերով հանդես կգա Զաք Սնայդերի նոր ֆիլմում: Այս մասին հայտնել է Warner Brothers կինոընկերության նախագահ Գրեֆ Սիլվերմանը:
«Այդ դերի համար մեզ պետք էր արտակարգ դերասան, և Բեն Աֆլեքը եղել է լավագույն թեկնածուն»,- ասել է Սիլվերմանը:
Ֆիլմի պրեմիերան նշանակված է 2015-ի ամռանը: Ֆիլմում Բեթմենը կհանդիպի կոմիքսների մեկ այլ հայտնի հերոս Սուպերմենի հետ: