Յուվենտուսի ղեկավարության նկատմամբ հետաքննություն է սկսվել


18:55 , 27 նոյեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարության նկատմամբ հետաքննություն է սկսվել։

Իտալական գրանդի նախագահ Անդրեա Անիելին, փոխնախագահ Պավել Նեդվեդը և նախկին մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին կասկածվում են սուտ մատնության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախորդ երեք մրցաշրջանների ընթացքում վերը նշված անձինք «Յուվենտուսի» ֆինանսական հաշվետվությունները կեղծել են 50 միլիոն եվրոյով։ Թուրինի ոստիկանությունը խուզարկել է «Յուվենտուսի» շտաբը՝ հետաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը ձեռք բերելու համար։